Անլսելի ու անպատկերացնելի բան է, երբ պետության ղեկավարը իր երկրի Անկախության հռչակագիրը՝ պետության հիմնարար փաստաթուղթը, համարում է պետությանն ուղղված սպառնալիք։ Սա բավականին վտանգավոր հայտարարություն է՝ իրենից բխող բոլոր հետևանքներով։
Հռչակագրի շնորհիվ է Հայաստանը դարձել անկախ պետություն, բայց Փաշինյանը այն սպառնալիք է համարում: Նիկոլ Փաշինյանի համար անկախ պետություն ունենալը սպառնալիք է։ Հայաստանի մասին նույն տրամաբանությամբ են մտածում Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարները։ Բայց նրանց տրամաբանությունը հասկանալի է, նրանք պարզապես ցանկանում են Հայաստանը կազմաքանդել։ Ամեն ինչ անում են, որ Հայաստանը, որպես պետություն, գոյություն չունենա։ Այժմ նույն տրամաբանությունը տեսնում ենք Նիկոլ Փաշինյանի ելույթներում։
Տաթևիկ Հայրապետյան